Ալկոհոլի ազդեցության տակ «Ջրաշխարհի» մոտ ցանկացել է տաքսի կանգնեցնել, բայց վրաերթի է ենթարկվել


Ալկոհոլի ազդեցության տակ «Ջրաշխարհի» մոտ ցանկացել է տաքսի կանգնեցնել, բայց վրաերթի է ենթարկվել
Հոկտեմբեր 15 16:34 2018

Հոկտեմբերի 13-ին, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի եւ հայտնել է, թե չի հիշում իր հետ ինչ է պատահել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 05.25-ին քաղաքացին բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, ալկոհոլի ազդեցության տակ, Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ջրաշխարհի» մոտ, ճանապարհի երթեւեկելի մասով քայլելիս ցանկացել է տաքսի կանգնեցնել, այդ ընթացքում հավանաբար անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել:

Կատարվում է քննություն։