Հոկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 9 դեպք


Հոկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 9 դեպք
Հոկտեմբեր 15 15:22 2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 348 դեպք, որից 206-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 118 կենցաղային կանչ, 153 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 41 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 11 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:



loading...