Ազատամուտի համայնքապետի տեղակալ Գագիկ Բալասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ազատամուտցիները պահանջում են, որ համայքնապետի տեղակալն իրենց թեկնածուն լինի:
Այս պահին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Ազատամուտում է և քննարկում է տեղի ունենում: Բնակիչները ներկայացնում են իրենց խնդիրեն ու պահանջները:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում վախի մթնոլորտ էր տիրում: Բնակիչները փակում էին ճանապարհները՝ ի նշան բողոքի՝ պահանջելով համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:
Հոկտեմբերի 9-ին դատախազի միջնորդությամբ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Տավուշի մարզային դատախազը իրենց վարույթում քննվող քրեական գործում Մարտիրոսյանին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին, իսկ արդեն երեկ դատախազը համայնքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարել:
Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար: Այն նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Նշենք, որ որոշում է կայացվել նաև կալանավորել համայնքի ղեկավարի երեք որդիներից մեկին: Նրա նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել: Վերջինս մեղադրվում է խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: