Կրակոցներ Գլենդելի հայկական ռեստորանի մոտ. կա զոհ եւ վիրավոր


Կրակոցներ Գլենդելի հայկական ռեստորանի մոտ. կա զոհ եւ վիրավոր
Հոկտեմբեր 15 11:10 2018

ԱՄՆ Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ շաբաթ օրը կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 1 անձ սպանվել է, եւս 1–ը՝ վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է KTLA.com-ը:

Նշվում է, որ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել։ Տուժածը թեթեւ վնասվածքներ է ստացել։

Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։

«Նախաքննական մարմինն այժմ հարցաքննում է մարդկանց, որոնք հավաքված են եղել այդ օրը «Արարատ» ռեստորանում։ Այնտեղ ավելի քան 100 մարդ է եղել եւ պետք է հարցաքննել նրանցից յուրաքանչյուրին»,– կայքին հայտնել են ոստիկանությունից։

Միջադեպից հետո «Արարատ» ռեստորանի ղեկավարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի ռեստորանի եւ իրենց հաճախորդների հետ: