ՃՏՊ Դուրյան թաղամասում


ՃՏՊ Դուրյան թաղամասում
Հոկտեմբեր 15 10:09 2018

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 325i» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Գ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար ճաղավանդակին. տուժածներ չկան, գազի արտահոսք չի եղել:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: