«Սպասում էի, որ Միայնակ գայլին հողին հանձնեն ու նոր ասեմ». Կարեն Հովհաննիսյան

«Սպասում էի, որ Միայնակ գայլին հողին հանձնեն ու նոր ասեմ». Կարեն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 14 23:20 2018

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սպասում էի, որ Միայնակ Գայլին հողին հանձնեն ու նոր ասեմ...

Արայիկ Խանդոյանի, երբ նախկին իշխանությունները բռնել ու դատ ու դատաստան էին տեսնում հետը, այսօր նրա հուղարկավությանը գնտվողներից շատ շատերը գոնե մեկ անգամ ձևի համար դատին ներկա չեն գտնվել:

Շատ շատերի մոտ եթե խոսեիր «Սասնա Ծռեր»-ի մասին, ապա կասեին. իմ դեմը մի խոսա, չեմ ուզում գլխիս օյին բերեմ:

Եթե Արայիկ Խանդոյանը ձեզ համար հեղափոխությունից ու ազատ արձակումից հետո դարձավ հերոս, ապա մեզ համար նա հերոս է դեռևս Արցախյան պատերազմից: Եթե դուք գեթ մեկ անգամ նրա դատին ներկա չեք եղել, ապա դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք այսօր որևէ պահանջ ներկայացնել... Արցախյան ազատամարտի հերոս Արայիկ Խանդոյանին հերոսավայել հանձնեցինք հողին հերոսների մոտ... 

Ինչու՞ եք գոռում, ի՞նչ եք ուզում ապացուցել, ու՞մն եք ուզում ապացուցել, չի կարելի , մի արեք...

Հանգչես խաղաղությամբ սիրելի Արո»:

loading...