Հնդիկ վարորդը ավտոբուսի ղեկը վստահել է կապիկին ու հեռացվել է աշխատանքից (տեսանյութ)


Հնդիկ վարորդը ավտոբուսի ղեկը վստահել է կապիկին ու հեռացվել է աշխատանքից (տեսանյութ)
Հոկտեմբեր 14 15:10 2018

Հնդկական Դավանգեր քաղաքում տեղի ունեցած  միջադեպի պատճառով ավտոբուսի վարորդը մնացել է առանց աշխատանքի: 36-ամյա վարորդը, ցանկանալով զվարճացնել ավտոբուսի ուղևորներին,  փոքրիկ կապիկին նստեցրել է ավտոբուսի ղեկին:

Ուղևորներից մեկը նկարահանել է այս տեսարանը: Հոլովակը հայտնվել է համացանցում, մեծ տարածում է գտել, բայց  վարորդի  անմիջապես ազատել են աշխատանքից՝ չգնահատելով նրա հումորի զգացումը:

Չնայած, ուղևորներից ոչ մեկը  դժգոհություն չի ներկայացրել երիտասարդ վարորդի նկատմամբ, տնօրինությունը հարկ է համարել նրան հեռացնել աշխատանքից ու  պարզաբանումներով հանդես գալ: Պաշտոնական տեսակետն այսպիսին է՝ ուղևորների անվտանգությունը վեր է ամեն ինչից, վարորդն իրավունք չուներ, նույնիսկ ուղևորներին զվարճացնելու համար, կենդանուն նստեցնել ավտոբուսի ղեկին: