ԻՊ-ի ահաբեկիչները Եփրատ գետի մոտ գտնվող փախստականների ճամբարից 130 ընտանիքների պատանդ են վերցրել


ԻՊ-ի ահաբեկիչները Եփրատ գետի մոտ գտնվող փախստականների ճամբարից 130 ընտանիքների պատանդ են վերցրել
Հոկտեմբեր 14 18:57 2018

Եփրատ գետի արեւելյան ափին գտնվող «Էլ-Բահրա» փախստականների ճամբարի վրա հարձակման ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները շաբաթ 130 ընտանիքների պատանդ են վերցրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին:

 

Սիրիայի ժողովրդավարական ուժեր զինված կոալիցիայի ներկայացուցիչ Շուբանա ալ Խաբուրի խոսքով, քուրդ զինյալները հետ են մղել ահաբեկիչներին եւ կարողացել են պաշտպանել մնացած փախստականներին:

 

«Էլ-Բահրա» ճամբարը գտնվում է Հաջինի մերձակաքյում, որի վրա այժմ հարձակվում են Սիրիայի ժողովրդավարական ուժերը ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող միջազգային կոալիցիայի աջակցությամբ:

Քրդական Fırat News գործակալության տվյալներով, ահաբեկիչները հանկարծակի հարձակվել են այդ ճամբարի վրա օգտվելով ավազե քամու պատճառով ստեղծված վատ տեսանելիությունից:

Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները հարձակումը հետ մղելու ժամանակ ոչնչացրել են առնվազն 20 ահաբեկիչների: