Եվրամիությունը կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները


Եվրամիությունը կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Հոկտեմբեր 14 14:25 2018

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցություններում ԵՄ արտգործնախարարները պաշտոնապես կհաստատեն քիմիական զենքի կիրառման հետ կապված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությանը:

Ավելի վաղ Բրյուսելում աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ Լյուքսեմբուրգի բանակցություններում «ՔԶԱԿ-ի վրա հարձակման» պաատճառով չեն քննարկվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, իսկ դա հիմնականում «ըստ իրավիճակի եւ հնարավոր աջակցության վերաբերյալ տեղեկատվության թարմացում կլինի», ինչպես նաեւ կհամեմատվի ՔԶԱԿ-ի դեմ կիբեր հարձակման եւ քիմիական զենքի վերաբերյալ սահմանափակող միջոցների կապակցությամբ շրջանակային համաձայնագրի ընդունման համընկնելու ժամանակը:

Բրիտանիայի ԱԳՆ-ի հավաստմամաբ, հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարները Սիրիայում եւ Սոլսբերիում հարձակումներից հետո պաշտոնապես կհաստատեն Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջարկած պատժամիջոցների ռեժիմը:

«Երկար տարիներ քիմաիկան զենքի օգտագործման միջազգային արգելք կար, բայց Սոլսբերիից եւ Սիրիայից հետո այն այժմ վտանգված է: Այժմ մեզ հարկավոր է նորից կարմիր գիծ անցկացնել, իսկ դա նշանակում է, որ ցանկացածի համար, որը սարասփելի զենք է կիրառում, գինը միշտ շատ բարձր կլինի: Այս նոր պատժամիջոցները կենսականորեն անհրաժեշտ են, բայց սրանով պատմությունը չի ավարտվում», — ասվում է Հանթի հայտարարությունում:

Բրիտանացի նախարարն, ինչպես ակնկալվում է, կհայտարարի նաեւ կիբեր հարձակումների կապակցությամբ պատժամիջոցների ռեժիմի ներդրման քննարկումն արագացնելու անհրաժեշտության մասին: