Թուրքիայում ներգաղթյալներ տեղափոխող բեռնատար է վթարի ենթարկվել. կա շուրջ երկու տասնյակ զոհ


Թուրքիայում ներգաղթյալներ տեղափոխող բեռնատար է վթարի ենթարկվել. կա շուրջ երկու տասնյակ զոհ
Հոկտեմբեր 14 13:44 2018

Թուրքիայի Իզմիր նահանգում ներգաղթյալներ տեղափոխող բեռնատար է վթարի ենթարկվել. ըստ թուրքական diken.com.tr կայքի՝ կա 18 զոհ: Որոշ աղբյուրներ հայտնում են 15 զոհի մասին:

Հայտնի է, որ մահացածների թվում կան նաև երեխաներ: Բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց:

Նշվում է, որ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոռոգման ջրանցքի մեջ: 

Առայժմ չի հստակեցվում, թե որ երկրի քաղաքացիներն են գտնվել բեռնատարի մեջ: Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իզմիրի Քարաբուրուն շրջանի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով մահացել էր շուրջ 40 մարդ:



loading...