Շատ շատ վատ ստացվեց, ամոթ էր.Պիզելի


Շատ շատ վատ ստացվեց, ամոթ էր.Պիզելի
Հոկտեմբեր 14 11:20 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ջիբրալթարից կրած պարտությունը ամոթալի է համարում:  

«Շատ շատ վատ ստացվեց, ամոթ էր: Պետք է մոռանանք և տրամադրվենք հաջորդ խաղին Մակեդոնիայի դեմ: Այն ավելի դժվար է լինելու: Մեկ անգամ արդեն պարտվել ենք Մալթյի հետ խաղում: Այս խաղում ոչինչ չստացվեց մեզ մոտ: Գիտեինք, որ նրանք շատ լավ ենք պաշտպանվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պիզելին:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով: