«Ես Նիկոլից նման բան չէի սպասում»․ Սերժ Սարգսյանը զայրացել է

«Ես Նիկոլից նման բան չէի սպասում»․ Սերժ Սարգսյանը զայրացել է
Հոկտեմբեր 13 23:40 2018

Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները…, գրում է  newstime.am-ը։

Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը…


Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները,

որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն…

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ…

ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել,

որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը…

Հիշեցենք, որ Էդվարդ Նալբանդյանը և Սերժ Սրգսյանը հրավիրված հյուրերի ցանկում չէին…

Այս առիթով, անգամ ԱԺ պատգամավոր Մրգարիտա Եսայանը, ով նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարն է, իր դժգոհությունն է հայտնել ՀՀ կառավարությանը…

Ըստ որոշ լուրերի, Սերժ Սարգսյանի համար իրեն աչքաթող անելու հանգամանքը անսպասելի, և որոշ չափով նաև վիրավորական է եղել…

Խոսվում է նաև, որ Սարգսյանն ասել է թե ինքը նման վերաբերմունք չէր սպասում ՀՀ ԱԳՆ-ից և Նիկոլ Փաշինյանից:

loading...