Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու գործով ընթանում է նախաքննություն


Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու գործով ընթանում է նախաքննություն
Հոկտեմբեր 13 17:31 2018

Հոկտեմբերի 10-ին կյանքից հեռացավ Արայիկ Խանդոյանը, ով հանրությանը հայտնի է նաև «Միայնակ գայլ» մականունով։ Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը 2016թ հուլիսի 31-ից գտնվում էր կալանավայրում և բոլորովին վերջերս էր ազատ արձակվել։

 

Խանդոյանի ընկերները և փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ նրա նկատմամբ բռնություններ են կիրառվել, մասնավորապես մի քանի ոստիկաններ նրան ծեծի են ենթարկել։ Պարզելու համար կատարվածի մանրամասները Armday.am-ը զրուցեց Արայիկ Խանդոյանի փաստաբանների՝ Արա Կարագիոզյանի և Արայիկ Պապիկյանի հետ։

 

Արա Կարագիոզյանը մեզ հետ զրույցում ասաց-«Դեռ մեկ դարի առաջ դատարանի նկուղում 15 ոստիկան ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին և մարմնական վնասվածքները արձանագրվել է դատաբժշկի կողմից։ Իսկ «Սասնա ծռերի» անդամներն էլ, հայտնել են որ այդ հրամանը տվել Է Արմեն Ղազարյանը, այլ բան չեմ կարող ասել»։ Մեր այն հարցին, թե քրեական գործ հարուցվել է այս մասով, թե՞ ոչ, Կարագիոզյանը պատասխանեց-«Հեղափոխությունից հետո որոշում է կայացվել, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց միայն Գագիկ Եղիազարյանի մասով, մնացածի մասով՝ ոչ»։

 

Արայիկ Խանդոյանի մյուս փաստաբանը՝ Արայիկ Պապիկյանը, մեզ վստահեցրեց, որ այդ գործով ընթանում է նախաքննություն, որը հավանաբար առաջիկայում կավարտվի և կուղղարկվի դատարան։ Փաստաբանը նաև հավելեց, որ իրենք հետևողական են գործի պաշտշաճ քննության հարցում։

 

Վաչիկ Գրիգորյան