Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել


Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել
Հոկտեմբեր 12 20:30 2018

 ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:37-ին  Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 7 կմ արևմուտք,  գրանցել է 10 կմ օջախի խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը Բավրայում զգացվել է 3 բալ ուժգնությամբ: