Նախարարը նախ թող մեզ ճանաչի, հետո մտածեն հարկելու մասին .ՊԵԿ-ի հայտարարությունը զայրացրել է


Նախարարը նախ թող մեզ ճանաչի, հետո մտածեն հարկելու մասին .ՊԵԿ-ի հայտարարությունը զայրացրել է
Հոկտեմբեր 12 20:08 2018

Վերջերս ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը մշակութային ու հատկապես շոուբիզնեսի ներկայացուցիչների միջև անհանգստություն ու զայրույթ է առաջացրել:

Դավիթ Անանյանը նշել էր, որ երգիչ-երգչուհիները տասնամյակներով չեն ներկայացրել հարկային հայտարարգրեր, թեև նրանք մասնակցում են հանրային կամ մասնավոր միջոցառումների,որի համար պետք է հարկ վճարեն: Նրա խոսքով՝ օրենքը վաղուց կա, պարզապես ուշադություն չի դարձվել  այդ կետին: Անանյանը նշում է, որ հարկերը վճարելու մշակույթ ձևավորելու ժամանակն է:

Այն հարցին, թե ով ինչքան հարկ պիտի վճարի և ինչպես պետք է վերահսկվեն այդ հայտարարագրերի ճիշտ ներկայացումը, Անանյանն  ասաց, որ ամեն բան կախված է մարդու ազնվությունից. Այսինքն՝ երգիչը ազնվություն պիտի ունենան և անկեղծորեն  ներկայացնի իր տարեկան եկամուտի հայտարարագրերը:

Armday.am-ը այս հայտարարության հետ կապված զրուցել է շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնց մի մասը  չցանակացավ հրապարակայնորեն խոսել այս մասին՝վստահ լինելով, որ օրենքը չի գործի, և որ  բացթողումներ ու կարգավորումների կարիք շատ կա օրենքի  այդ կետում:

Ջուս- Շատ ծիծաղելի է. ինչի՞, մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք։ Ի՞նչ գումարներ ենք ստանում հարսանիքների ժամանակ, որ հարկ էլ վճարենք։ Եթե երգիչները բարձր վարձատրվեին՝ նման մոտեցումը հասկանալի կլիներ։ Մեր ասպարեզում ամեն բան անօրինական է։ Այստեղ միջոցառումների մեծ մասը ընկերական են և դրա համար ցածր են վարձատրվում, իսկ այդ օրենքը ծիծաղելի է և չգործող:

Սոնա Շահգելդյան-Ես տեղյակ չեմ եղել դրա մասին,դրա հա համար որևէ վճարում չեմ արել, բայց եթե բոլորը վճարեն, բնականաբար, ես էլ կմասնակցեմ այդ ամենին, քանի որ օրենքը բոլորիս համար է: Պետք է օրենքի կարգավորում լինի. կազմակերպիչները, ովքեր կանչում են երգիչ-երգչուհիներին կամ այն հաստատությունը, որտեղ երգում է տվյալ երգիչը, նրանք պետք է հարկ վճարեն: Դեմ եմ, որ անհատ կատարողները հարկ վճարելու պարտավորություն ունենան:

Նշան Հայրապետյան- Ճիշտն ասած չեմ պատրեկարցնում, թե դա ինչպես պետք է կազմակերպվի: Իսկ ընդհանրապես, կողմ  եմ այդ օրենքին, մենք բոլորս պետք է մեր լուման ունենանք մեր հայրենիքի ցարգացման հարցում: Կարծում եմ՝ պարզապես պետք է այդ օրենքում հստակ ձևակերպումներ լինեն և վերջ:

Հասմիկ Հարությունյան- ՄԵր երկրում այնքան քիչ են վաստակում, որ  ավելորդ է խոսել  հարկերի մասին: Երգիչ-երգչուհիներ կան, որ ստիպված են մի քանի տեղ աշխատել , որպեսզի կարողանան ընտանիք պահել կամ գոնե  մոտ լինեն բարեկեցիկ ապրելակերպին: Հարկ թող պահանջեն խոշոր բիզնեսմեններից ու նրանց շահույթը հայտարարգրեն : Երաժիշտների կատարած աշխատանքը մեծ է և կարևոր: Այս իրավիճակում անգամ վիրավորական է հարկերի մասին խոսելը:

Անահիտ Սահակյան- Սա խայտառակ իրավիճակ կստեղծի, եթե այդ օրենքը գործի: Նախ Հայաստանում շոուբիզնես գոյություն չունի: Եթե մարդիկ աշխատանք չունեն,ոչ մի տեղ չեն ստորագրում, ինչի՞ մասին է խոսքը:

Եթե ես պետական աշխատանք ունենամ ու ստորագրեմ դրա դիմաց, բնակաանաբար, չեմ հակադրվի և իմ ազգին  օգտակար կլինեմ: Առաջ ունեինք գեղարվեստակն խորհուրդ, որտեղ երգիչները ներկայացնում էին իրենց ծրագրերը, ցույց էին տալիս այդ գործարքների սմետան, այդ ժամանակ հնարավոր էր կարգավորել  դա, բայց հիմա ամեն բան այս ոլորտում բարձիթողի վիճակում է: Ինչ վերաբերում է կորպորատիվներին, ասեմ, որ մարդիկ կան մեր արվեստի մշակույթի զրո տոկոսը չարժեն, բայց քսան հազար դոլարներով են իրենց գործարքն անում:

Պրոֆեսիոնալ  բեմի երգիչ- երգչուհիներս կորպորատիվի  երգիչներ չենք: Ասենք բարեկամի ընկերոջ կամ մեկ ուրիշի համար էլ երգել  ենք, ու գումար չենք վերցրել, որպես ի՞նչ ես պիտի դրա համար հարկ վճարե: Հրապարակում համերգ երգելու հրավիրեցին Անկախության տոնի առթիվ,չնչին ծիծաղելու գումար տվեցին, որից էլ քսան տոկոս պահեցին: Որ մարդիկ իմանան էլ կծիծաղեն: Մենք մշակույթի նախարարություն չունենք,ոչ ոք իր գործով չի զբաղվում այդ նախարարությունում:

Նախարարը մեզ չի ճանաչում, թող նախ ճանաչի, նոր մեզ  հարկելու  մասին մտածեն: Սա մեծ կռվի թեմա է: