Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին


Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին
Հոկտեմբեր 12 19:53 2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, գագաթնաժողովն անցել է բարձր մակարդակով և շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում։

Փաշինյանի խոսքով, գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացվել էր դեռ 2016-ին:

«Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։  Հատուկ շնորհակալություն Էդվարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար», – ասել է Ն.Փաշինյանը: