ՀՀ վարչապետի նստավայրում մեկնարկեց Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը


ՀՀ վարչապետի նստավայրում մեկնարկեց Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը
Հոկտեմբեր 12 19:22 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Բաղրամյան 26 հասցեում գտնվող հասցեում մեկնարկել  է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

 

Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպումներ կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։