«Դոն Պիպո»-ն վայելում է ազատությունը․(լուսանկար)

«Դոն Պիպո»-ն վայելում է ազատությունը․(լուսանկար)
Հոկտեմբեր 12 14:54 2018

Այսօր Armday.am-ի տեսախցիկը  ֆիքսել է քրեական հեղինկաություն Արթուր Ասատրյանին Երևանի փողոցներում զբոսնելիս։ Նշենք, որ «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանը հոկտեմբերի 20-ին ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ «Դոն Պիպոն» և ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։

 

loading...