Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
Հոկտեմբեր 12 14:35 2018

2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: