Հարյուրավոր մեքենաների ուղեկցությամբ Խանդոյանի դին տեղափոխում են Ծաղկահովիտ


Հարյուրավոր մեքենաների ուղեկցությամբ Խանդոյանի դին տեղափոխում են Ծաղկահովիտ
Հոկտեմբեր 12 13:50 2018

hraparak.am-ը գրում է. «Հարյուրավոր մեքենաների ուղեկցությամբ այսօր ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի դին տեղափոխում են հայրենի Ծաղկահովիտ գյուղ։

Նշենք, որ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ծաղկահովիտ գյուղում, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին, Եռաբլուրում։