Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման արարողությանը Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը: Այս մասին Armday.am-ին հայտնեց գագաթնաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Ըստ կազմակերպության ներկայացրած տվյալներոի՝ տեխնիկական վրիպակ է եղել, և համակարգչի վրա 2-ի փոխարեն սեղմվել է 1»․-ասաց Բալայանը։
Խոսնակը նշեց նաև, որ որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու հարցը դեռ չի քննարկվել։
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նման վրիպակներ նորից լինեն, Տիգրան Բալայանն ասաց․-«Կարծում եմ, որ ոչ, քանի որ մեր կողմից ձեռնարկվել են այնպիսի քայլեր, որպեսզի նման բաները բացառվեն»։
Վաչիկ Գրիգորյան