Ազնավուրը՝ 104 տարեկան․ Ո՞վ էր մեղավոր նման լուրջ բացթողման համար

Ազնավուրը՝ 104 տարեկան․ Ո՞վ էր մեղավոր նման լուրջ բացթողման համար
Հոկտեմբեր 12 13:44 2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման արարողությանը Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը: Այս մասին Armday.am-ին հայտնեց գագաթնաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  «Ըստ կազմակերպության ներկայացրած տվյալներոի՝ տեխնիկական վրիպակ է եղել, և համակարգչի վրա 2-ի փոխարեն սեղմվել է 1»-ասաց Բալայանը։

Խոսնակը նշեց նաև, որ որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու հարցը դեռ չի քննարկվել։

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նման վրիպակներ նորից լինեն, Տիգրան Բալայանն ասաց-«Կարծում եմ, որ ոչ, քանի որ մեր կողմից ձեռնարկվել են այնպիսի քայլեր, որպեսզի նման բաները բացառվեն»։

Վաչիկ Գրիգորյան

loading...