Աննա Հակոբյանը եւ Բրիջիթ Մակրոնը «Շառլ» սրճարանում են


Աննա Հակոբյանը եւ Բրիջիթ Մակրոնը «Շառլ» սրճարանում են
Հոկտեմբեր 12 12:35 2018

Երեւանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շրջայց կատարելուց հետո Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կասկադի ֆոնին համատեղ լուսանկարվեցին, ապա մտան Կասկադի տարածքում գտնվող «Շառլ» սրճարան, հայտնում է News.am-ը։

Իսկ մինչեւ այդ, բազմաթիվ քաղաքացիներ են մոտեցել եւ լուսանկարվել առաջին տիկինների հետ, ինչպես նաեւ հաճոյախոսություններ շռայլել Բրիջիթ Մակրոնին։ Բյուրականի դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհին հատուկ Երեւան էր եկել տիկին Մակրոնին ողջունելու եւ նրա հետ լուսանկարվելու համար։ Նա ասաց, որ համատեղ լուսանկարը ցույց է տալու իր աշակերտներին՝ նրանց ոգեշնչելու համար, որ ավելի լավ սովորեն ֆրանսերեն։