«Պատրաստ էին ծեծ ուտել, ինչ է թե կատարեն քաղաքական պատվերը» ․նոր մանրամասներ Մարալիկի միջադեպից


«Պատրաստ էին ծեծ ուտել, ինչ է թե կատարեն քաղաքական պատվերը» ․նոր մանրամասներ Մարալիկի միջադեպից
Հոկտեմբեր 12 12:45 2018

Մարալիկում քաղաքացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը, սակայն վերջերս տեղի ունեցած վիճաբանությունը ակտիվիստների և լրագրողների միջև նոր հնչեղություն հաղորդեց բողոքի ակցիային։ Լրագրողների պնդմամբ իրենց ծեծի են ենթարկել, ինչի առթիվ նրանք դիմել են ոստիկանություն։ Պարզելու համար կատարվածը Armday.am-ը հարկ համարեց լսել նաև մյուս կողմի պարզաբանումները, և մենք զրուցեցինք բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի Ագուն Սաղաթելյանի հետ, ով նաև անմիջական մասնակցություն ունի միջադեպին։

Սաղաթելյանի խոսքով, մոտ 10 օր առաջ համայնքապետ Արտակ Գևորգյանը, օգտագործելով վարչական ռեսուրսը, մանկապարտեզների, էլցանցի և դպրոցի աշխատողներին ստիպողաբար դուրս է հանել փողոց և հակընդդեմ ակցիա է կազմակերպել, ինչը միակողմանի լուսաբանվել էր լրատվամիջոցներից մեկի կողմից, որի հիման վրա, ՆՄալյանն ու Ա Դանիելյանը րենց հաղորդման ժամանակ վիրավորեցին Մարալիկի հասարակությանը։ Ըստ Սաղաթելյանի՝ հաղորդման մեջ ասվում է, որ ստորագրահավաք է անցկացվել Մարալիկում, որին մասնակցել է 100 քաղաքացի, սակայն իրականում ոչ մի ստորագրահավաք չի եղել, և այդ լուրը կեղծ է եղել։

Մեր հարցին, արդյո՞ք դա հիմք հանդիսացավ նրանց ծեծի ենթարկելու համար, Սաղաթելյանը պատասխանեց, որ ծեծկռտուք չի եղել, այլ ընհակառակը, հենց ինքն է մի քանի անգամ խնդրել, որ հանկարծ ձեռք չբարձրացնեն, ինչը նաև ակնհայտ երևում է տեսանյութում։ Նա նաև ասաց, որ օպերատորից խնդրել է ցույց տալ համապատասխան փաստաթուղթը, որը կհաստատի, որ նա օպերատոր է, նոր սկսի նկարահանել, սակայն նա ցույց չի տվել և շարունակել է նկարահանումը, ինչը ևս սրել է իրավիճակը։

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում լրագրողների պահվածքը, Ագուն Սաղաթելյանը պատասխանեց-«Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ քաղաքական դրդապատճառներ կան  այս ամենի մեջ, քանի որ նաև իրենց ուղեկցում էր համայնքապետի տեղակալի հարազատներից մեկը, իրենք էլ արհեստականորեն  պրովոկացիայի էին գնում, անիմաստ սադրում էին, նույնիսկ պատրաստ էին ծեծ ուտել, ինչ է թե իրենց ուզածին հասնեին»։

Ագուն Սաղաթելյանը նշեց նաև, որ դեպքի առթիվ մանրամասներ ներկայացնելու համար պատրաստվում են առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել։

Վաչիկ Գրիգորյան