«Վիշտս ծանր է». Պավլիկ Մանուկյանը գրառում է կատարել


«Վիշտս ծանր է». Պավլիկ Մանուկյանը գրառում է կատարել
Հոկտեմբեր 12 11:17 2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ և հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` «մեռելն երկու տեղ կդնինք»: Ժողովուրդ, ի՞նչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այօր ընկերս ողջ լիներ: Գուցե և ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ: Գուցե և արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցե և այսօր արդար «թադարան ըլլար», թե՞ ճիշտը սա է: Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային: 
     Հ.Գ Խոսք ի խորոց սրտի 
     Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք սաբոտաժ չհամարեք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պավել Մանուկյանը դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը:



loading...