Քարաթափման հետեւանքով Գետափ-Մարտունի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի


Քարաթափման հետեւանքով Գետափ-Մարտունի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի
Հոկտեմբեր 12 11:07 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն ս. թ. հոկտեմբերի 12-ի առավոտյան: