Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը


Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը
Հոկտեմբեր 12 10:42 2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում կայցելի Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել է նա: