Սամվել Մայրապետյանի գործով շրջանառվում է նաեւ Արմեն Գեւորգյանի անունը. «Ժողովուրդ»


Սամվել Մայրապետյանի գործով շրջանառվում է նաեւ Արմեն Գեւորգյանի անունը. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 12 10:32 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական  Արմեն Գեւորգյանին, որն էլ,  ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռոբերտ Քոչարյանին:

Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որեւէ մանրամասն չհայտնեց. «Չեմ կարող բացահայտել նախաքննության որեւէ տեղեկություն, այդ թվում նաեւ անունների հետ կապված, քանի որ դա օրենքի պահանջն է»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում