Կմեկնի Եվրոպա. Ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը անդառնալի հարված հասցրեց ՀՀԿ-ին. «Ժամանակ»

Կմեկնի Եվրոպա. Ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը անդառնալի հարված հասցրեց ՀՀԿ-ին. «Ժամանակ»
Հոկտեմբեր 12 10:26 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական աշխատանքի ակնկալիք Հայաստանում, Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը Հանրապետական կուսակցությանը որևէ բացատրություն չի գտնում իր ընկերների շրջանում»։

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...