ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մահապատիժը չեղարկվել է


ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մահապատիժը չեղարկվել է
Հոկտեմբեր 12 10:20 2018

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Գերագույն դատարանը հայտարարել է մահապատժի չեղարկման որոշման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Washigton Post-ին:

Պարբերականի տվյալներով՝ դատարանը որոշել է չեղարկել մահապատիժը տվյալ նահանգում: Նշվում է, որ որոշումն ընդունվել է միաձայն:

Այսպիսով՝ Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը, որի տարածքում մահապատիժ այլևս չի իրագործվում: