Հայաստանի և Գվինեայի արտգործնախարարները հանդիպել են


Հայաստանի և Գվինեայի արտգործնախարարները հանդիպել են
Հոկտեմբեր 11 23:12 2018

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքների մասնակցող Գվինեայի Հանրապետության արգործնախարար Մամադի Տուրեի հետ:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների առավել զարգացմանը, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այս առումով հանդիսանում է լավ հարթակ: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական կողմի մտադրությունն առավել ակտիվացնելու կազմակերպության տնտեսական բաղադրիչը:

Երկկողմ օրակարգի համատեքստում զրուցակիցները վերահաստատեցին տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու երկկողմ պատրաստակամությունը՝ որպես հիմնական ուղղություններ առանձնացնելով գյուղատնտեսության և նորարարության ոլորտը: Այդ համատեքստում ԱԳ նախարարները որպես կարևոր քայլ ընդգծեցին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացնումը: