Երեւան քաղաքի գրասենյակներից մեկում օձ են հայտնաբերել


Երեւան քաղաքի գրասենյակներից մեկում օձ են հայտնաբերել
Հոկտեմբեր 11 22:58 2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 30/1 հասցեում գտնվող գրասենյակում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:



loading...