Շվեյցարիայի նախագահի լուսանկարը՝ համացանցի «հիթ»


Շվեյցարիայի նախագահի լուսանկարը՝ համացանցի «հիթ»
Հոկտեմբեր 11 20:50 2018

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցերում և քննարկումներիա առիթ դարձել։ Լուսանկարում Բերսեն պատկերված է ճանապարհի եզրաքարին նստած, գրում է Euromag-ը։

 

Լուսանկարն արվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։ Բարձրաստիճան պաշտոնյան, ով պարզապես նստել էր գետնին, գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։

 

Ինչպես հաղորդվում է, նախագահի՝ Նյու Յորքում եզրաքարին նստած լուսանկարը «պայթեցրել է համացանցը», բայց Շվեյցարիայի համար այդտեղ արտառոց ոչինչ չկա: «Նախարարներն այստեղ մարդիկ են, ինչպես բոլորը, նրանք գրեթե առանց թիկնազորի են շրջում», - նշել է շվեյցարական կայքը:



loading...