Տնային պայմաններում պահվող առյուծը հոշոտել է տիրոջը


Տնային պայմաններում պահվող  առյուծը հոշոտել է տիրոջը
Հոկտեմբեր 11 18:00 2018

Մեքսիկայի Սյուդադ-Խուարես քաղաքում տնային պայմաններում պահվող էգ առյուծը հարձակվել է տան տիրոջ վրա: Նա մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Քաղաքի հարուստների թաղամասի առանձնատներից մեկում պահվել է երկու սպիտակ առյուծ և մեկ վագր: Տան տերը՝ Էրիկա Նոե Ռոմերո Մերազան ոչ միշտ է կենդանիներին պահել վանդակների մեջ: Երբեմն նա նրանց ազատ է թողել, և գիշատիչները շրջել են առանձնատան բակում: Եվ ահա մի օր Էրիկա Նոե Ռոմերո Մերազային ոստիկանները հայտնաբերել են գրեթե մահամերձ վիճակում: Նրա մարմնի և վերջույթների վրա բազմաթիվ վերքեր են եղել, ծունկն ամբողջությամբ պոկված է եղել, իսկ պարանոցի հատվածում 20 սմ խորությամբ պատռվածք է հայտնաբերվել:

Այս դեպքից հետո իշխանությունները կենդանիներին առգրավել են, և այժմ նրանց համար նոր կեցավայր են փնտրում: