Կնոջ դիվանագիտական անձնագրից մինչև ոսկյա առաստաղներով հյուրանոց․Արմեն Ավետիսյանի ընտանիքի ունեցվածքը՝ փաստերով


Կնոջ դիվանագիտական անձնագրից մինչև ոսկյա առաստաղներով հյուրանոց․Արմեն Ավետիսյանի ընտանիքի ունեցվածքը՝ փաստերով
Հոկտեմբեր 11 17:56 2018

Այսօր ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացրեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ԱԱԾ-ն նշում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր Հայաստանում օտարեկրյա ներդրում են։

«Գոլդեն Փելես» հյուրանոցի վրա ծախսված գումարների չափը պատկերացնելու համար պետք է նշենք, որ այդ հյուրանոցի առաստաղն ամբողջությամբ պատված է ոսկով, ինչպես նաև հայտնի չէ հյուրանոցի գույքը մաքսազերծված է, թե՞ ոչ։

Սակայն հարկ է նշել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ ահռելի մեծ ունեցվածք է կուտակել ոչ միայն անձամբ Արմեն Ավետիսյանն, այլև իր ընտանիքի մյուս անդամները՝ մասնավորապես որդին, կինը, դուստրը և փեսան։ Արմեն Ավետիսյանի որդուն է պատկանում  «Carat» ջրերի խանութը։

Автоматический альтернативный текст отсутствует.

 

«Stage dance studio»-ի սեփականատերը Արմեն Ավետիսյանի դուստրն է՝ Մանե Ավետիսյանը

Автоматический альтернативный текст отсутствует.

Արմեն Ավետիսյանի փեսան ևս անմասն չի մնացել այս ահռելի ունեցվածքից, և նրան է պատկանում «Business Partners» հաշվապահական և ուսումնական կենտրոնը։

 ÐÐ²Ñ‚оматический альтернативный текст отсутствует.

Արմեն Ավետիսյանի խնամին հանդիսանում է թանկարժեք  «Bogart» խանութների ֆիրմային ապրանքանիշի միակ պաշտոնական ներմուծողը Հայաստանում

Картинки по запросу bogart խանութ

Ավետիսյանի ընտանիքին են պատկանում մի շարք այլ բիզնեսներ ևս ինչպիսիք են՝ «GP furniture»-ն ու «ArmBoldMind» և այլն։

На данном изображении может находиться: текст ÐÐ²Ñ‚оматический альтернативный текст отсутствует.

Նշենք նաև, որ անհասկանալի հանգամանքներով Արմեն Ավետիսյանն ու իր կինը երկար տարիներ օգտվել են դիվանագիտական անձնագրերից։

Похожее изображение

Անհասկանալի պայմաններում ձեռքբերված ունեցվածքն ու պետական արտոնությունների մի ողջ փաթեթը ենթադրվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նախկին իշխանությունների չափազանց մտերիմ հարաբարեւթյունների արդյունք է, ինչը սակայն նոր իշխանությունների օրոք գնտվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Վաչիկ Գրիգորյան