Մեր ուժը հեղափոխական ուժ է և մեծ հնարավորություններ ունի․Դավիթ Խուդաթյան


Մեր ուժը հեղափոխական ուժ է և մեծ հնարավորություններ ունի․Դավիթ Խուդաթյան
Հոկտեմբեր 11 16:34 2018

Հայասատնի Հանրապետության խոշոր քաղաքներում շարունակվում են ընտրական գործընթացները, այդ թվում նաև Արմավիրում։ Արմավիրում քաղաքապետի հիմնական ֆավորիտ թեկնածուն համարվում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Խուդաթյանը, ով Armday.am-ի հետ զրույցում զերծ մնաց ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ անելուց։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախընտրական քարոզարշավը, Դավիթ Խուդաթյանն ասաց, որ իր գնահատմամբ հավասար պայմաններ կան բոլոր 4 թեկնածուների համար, իսկ քարոզարշավն «Իմ քայլը» դաշինքն իրականացնում է քայլարշավներով և քարոզչական նյութեր բաժանելով, ինչպես նաև հանրությանը կոչ են անում հոկտեմբերի 21-ին անպայման մասնակցել ընտրություններին։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր և մրցակիցների շանսերը, Խուդաթյանը պատասխանեց․-«Գուշակություններ չեմ անի, բայց այնուամենայնիվ մեր ուժը հեղափոխական ուժ է և մեծ հնարավորություններ ունի, որովհետև ժողովուրդ ամբողջությամբ մեզ վստահում է։ Հիմա ընտրություններ են տեղի ունենում մի քանի քաղաքներում՝ Արմավիրում, Էջմիածնում, Կապանում, նաև այլ համայնքներում, սա կարևոր է լինելու, քանի որ բնակչությունը տեղերում պետք է ֆիքսի հեղափոխության հաղթանակը»։

Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցությանը, քաղաքապետի թեկնածուն նշեց, որ դրա հետ կապված հստակ ինֆորմացիա չկա։

Հարցազրույցը՝ Վաչիկ Գրիգորյանի․