Կամրջի փլուզումից տուժած հային վիրահատել են


Կամրջի փլուզումից տուժած հային վիրահատել են
Հոկտեմբեր 11 15:27 2018

Պրիամուրեում կամրջի փլուզումից տուժած հայի կոտրած ոտքը վիրահատել են։

ՌԴ Պրիամուրեիում կամրջի փլուզումից տուժած հայ վարորդին բարեհաջող վիրահատել են։ Այս մասին հայտնում տեղական 2Х2 պարբերականը։

 

Միջադեպը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով ժամը 10:33 (Երևանի ժամով 5:33-ին) փլվել են Պրիամուրի մեծությամբ երրորդ քաղաքի Միխայլո-Չեսնոկովսկայա փողոցի ուղեկամրջի երկու սյունամեջը։ Կամուրջը տանում էր դեպի Տրանսսիբիրյա մայրուղու գլխավոր ճանապարհը։

Նախնական տեղեկության համաձայն` կամուրջը փլվել է ծանր բեռնատարի պատճառով։ Վարորդին` ՀՀ քաղաքացուն հոսպիտալացրել են կրծքավանդակի վնասվածքով, սրունքի բաց կոտրվածքով ու փշրված ներբանով։

armeniasputnik.am