Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել Մագնուս Կարլսենի հետ (տեսանյութ)


Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել Մագնուս Կարլսենի հետ (տեսանյութ)
Հոկտեմբեր 11 15:08 2018

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել հայազգի բռնցքամարտիկ աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարլսենը գրել է, որ շաբաթվա սկզբին շախմատ է խաղացել Մանչեսթերում, իսկ շաբաթվա վերջում` Համբուրգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա Լոնդոնում: 12 մրցախաղից բաղկացած կմեկնարկի նոյեմբերի 9ին և կավարտվի 26-ին: Աշխարհի գործող չեմպիոնը` նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերը կչափի 26-ամյա Ֆաբիանու Կարուանայի հետ, ով հաղթել էր մայիսին Բեռլինում կայացած հավակնորդների մրցաշարում: Կարլսենն արդեն մեկ անգամ պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը` նախորդ անգամ մրցելով Սերգեյ Կարյակինի հետ:

 


loading...