Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա»-ի ղեկավարի պաշտոնը


Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա»-ի ղեկավարի պաշտոնը
Հոկտեմբեր 11 15:00 2018

Հայազգի հայտնի մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա» ժամանցային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

Նրան կփոխարինի Դմիտրի Չեռնիշենկոն:

 

«Коммерсант»-ի տեղեկություններով՝ Արթուր Ջանիբեկյանն այժմ կզբաղեցնի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը և կպատասխանի ապրանքային ռազմավարության իրականացման համար, որի համար պատասխանատու էր նաև նախկինում: