Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում


Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում
Հոկտեմբեր 11 12:54 2018

Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:

Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:

Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Մակրոնի գրառման մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ` Բրիջիը Մակրոնի հետ Երևան էր ժամանել  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-ին Երևան էին ժամանել նաև Կանադայի վարչապետը, Քվեբեկ նահանգի վարչապետը: