Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում


Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Հոկտեմբեր 11 12:42 2018

Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել էր հոկտեմբերի 10-ին։

Նա պարգևատրվել է Արցախի և ՀՀ-ի «Արիություն» մեդալներով, «Մարտական ծառայություն», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, որոնցից հրաժարվել է 2015թ.-ին՝ ի նշան բողոքի ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության։