Վարչապետը հանձնարարեց «ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման» ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել


Վարչապետը հանձնարարեց «ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման» ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել
Հունվար 12 11:42 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Էներգետիկայի և բնական պաշարների և Տնտեսական զարգացման և նեդրումների նախարարիներին էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում:

«Նախարարներին հանձնարարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն ներկայացնել»,-նշեց վարչապետը:

Վարչապետն ասաց՝ հանձնարարականի նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը, ելնելով դրանից կարևորել նաև տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը,
«Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր ուղղությունների կառուցմումն ու էներգետիկ հաթակում իրականացվող լայնածավալ ներդրումները և այլ հարցեր, ապա պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք»,-ասաց վարչապետը: