Նման բաներ հաճախ ասում էր նաև Սերժ Սարգսյանը, մի քանի անգամ հակադարձեցինք, էլ չկրկնեց. Բագրատյանը՝ Փաշինյանի գրառման մասին


Նման բաներ հաճախ ասում էր նաև Սերժ Սարգսյանը, մի քանի անգամ հակադարձեցինք, էլ չկրկնեց. Բագրատյանը՝ Փաշինյանի գրառման մասին
Հոկտեմբեր 10 13:36 2018

Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսական թռիչքի մասին ֆեյսբուքյան գրառմանը՝ պնդելով, որ նման հայտարարություն անելը սխալ է։

«Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»:

Այստեղ սխալ է ամեն ինչ։ Նախ, նման բաներ ասում էր հաճախ նաև Ս.Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք՝ էլ չկրկնեց։

Երկրորդ։ Պարտավոր էր նշել. մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ տարվա մայիս-սեպտեմբերին, նախորդ դեկտեմբեր-ապրիլին թե լոկ ապրիլի հետ։ Չէ՞ որ սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է։ Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա՝

Երրորդ։ Սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդներxտվյալ արժույթով ավանդի տոկո սxտնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսլի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսվա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով։

Երրորդ, ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%։

Չորրորդ, վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել՝ դրանք միշտ ստում են։

Հինգերորդ։ Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Առաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատյանը։



loading...