Գաբրիել Ղազարյանը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար


Գաբրիել Ղազարյանը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հոկտեմբեր 10 11:08 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց եւ շնորհավորեց նորանշանակ նախարարներ Ֆելիքս Ցոլակյանին, Հակոբ Արշակյանին եւ Գարեգին Բաղրամյանին։

Միաժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Գաբրիել Ղազարյանին նշանակել ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում։ Փաշինյանը նշեց, որ համապատասխան հրամանագիրը կներկայացվի նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրմանը։