Մանվելը 22 օր ժնջիլը վզիս էր գցել ու տանջում էր. դատապարտյալի նամակը Փաշինյանին


Մանվելը 22 օր ժնջիլը վզիս էր գցել ու տանջում էր. դատապարտյալի նամակը Փաշինյանին
Հոկտեմբեր 9 23:15 2018

«Սևան» քրեակատարողական հիմնարկում 8 տարի պատիժը կրող` 10 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը տարիներ շարունակ պայքարում է արդարադատությունը վերականգնելու համար, գրում է Armdaily.am: Վերջերս միայն պարզ դարձավ, որ Աշոտ Իսախանյանն այն նույն ազատամարտիկն է, ում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շղթայակապ խոշտանգել է:

Armdaily.am-ին ուղղված նամակում Իսախանյանը գրում է․ «Դիմում եմ Ձեզ և խնդրում, որ նամակս ամբողջությամբ ներկայացնեք․ Դատարանների անկախ լինելու հանգամանքը ես չեմ տեսնում։ Ես տեսնում եմ միայն դատավորների կամայականությունը։Քրեական օրենսգրքի 76 հոդվածը սահմանում է ՝պայմանական վաղաժամկետ ազատում և ներառում է 15 կետ։ Ես 15 կետերն էլ ապահովել եմ, դրսևորել եմ դրական վարքագիծ, ինչն է պատճառը, որ ինձ ազատ չեն արձակում, դատարանը շարունակ պնդում է, որ իմ հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, թե ինչի՞ և ո՞նց է բարձր ոչ մի հստակ պատճառաբանություն չկա։ Ինձ դատապարտել են ընդամենը 130 հազար դրամի քաղհայցի հիման վրա։ Ես պարտավորագիր եմ գրել, որ կվերադարձնեմ։ Շատ ավելի վտանգավոր հանցագործներ կան, որոնք ազատ են արձակվում, ու դա լինում է կաշառքի շնորհիվ, իսկ Աշոտ Իսախանյանը , որը 1988 թվականից մինչև 94 թվականը պայքարել է երկրի ազատության համար, վիրավորվել ու դարձել հաշմանդամ իրավունք չունի այս պետության մեջ իրեն մարդ զգալու։ Ես համարում եմ, որ իմ հանդեպ հետապնդում է իրականացվում։ Ասում են թավշյա հեղափոխություն, բայց ես թավշյա հեղափոխություն չտեսա։Չեմ հասկանում, հեղափոխությունը միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար էր, թե պաշտոնների փոփոխության։ Արդարադատության նախարարը հայտարարեց, որ բանտերը այդքան էլ գերծանրաբեռնված չեն ու ես դիմում եմ նրան՝ հարգելի նախարար ջան, իմ մարտական ընկեր ջան ես 5 հատ դիմում եմ գրել ու ասել եմ, որ այցելես՝ ես կապացուցեմ ինչ ծանրաբեռնված վիճակում են կալանավայրերը։ Կաբինետում նստած խոսելը հեշտ է, բայց ճիշտ կլինի հիմնավորված խոսեք, ի վերջո պաշտոն եք զբաղեցնում։ Ես նախկին ռեժիմի տուժածն եմ ու իրենց սարքովի գեներալի, մարդակեր Մանվելի զոհը։ Մանվելը 22 օր ժնջիլը վզիս էր գցել ու տանջում էր: Ոտքերս կապել են պարանով ու կապել իրա մեքենայից: Երկրապահի հայաթով պտտվել է: Հետո զգաց, որ կարամ մեռնեմ կանգնեց: Ի վերջո գլխիս գործ սարքեցին ու դարձա դատապարտյալ։ Մեր պաշտպանած հայրենիքում թույլ տվեք մենք էլ ապրենք։ Բանտերում հարյուրավոր ազատամարտիկներ կան, որ դատապարտվել են կամայականությունների շնորհիվ։ Իմ վերջին խոսքը ուղղում եմ ՀՀ վարչապետին․«Պարոն վարչապետ դուք միայն ցրողական պատասխաններ եք տալիս։ 12 դիմում եմ Ձեզ ուղարկել ու ցրողական պատասխաններ են գալիս։ Ձեր խորհրդականները չեն բարեհաճում հիմնավոր պատասխան գրել։ Ես ժողովուրդ եմ ու իմ քվեով նաև դուք դարձաք ԱԺ պատգամավոր ու հետո վարչապետ, իսկ հիմա արհամարում եք ինձ ու օրենքը չի գործում։ Ես Ձեզնից «բենթլի» չեմ ուզում, ես ձեզնից ոսկե սարեր չեմ ուզում, ես ուզում եմ իմ պաշտպանած հայրենիքում լինել պաշտպանված»,-գրել է Աշոտ Իսախանյանը։ Նշենք, որ Աշոտ Իսախանյանը 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի և Հայաստանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Սկզբում Ժիրայր Սեֆիլյանի, հետո՝ Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո մասնակցել է Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1992 թվականից Սամվել Բաբայանի հրամանով մարտերին մասնակցել է Մարտակերտի շրջանում ազատագրական պայքարին։ Նրա և մարտական ընկերների ջանքերով է անառիկ մնացել Տավուշի մարզի սահմանը։ Պատերազմի տարիներին հակառակորդի գնդակից մի քանի անգամ վիրավորվել է, ինչի հետևանքները մինչ օրս հիվանդության տեսքով հետապնդում է ազատամարտիկին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում