Յուրա Մովսիսյանը եւ Արթուր Վանեցյանը հանդիպել են


Յուրա Մովսիսյանը եւ Արթուր Վանեցյանը հանդիպել են
Հոկտեմբեր 9 23:01 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզչի հետ սկսվել է նախապատրաստվել Ազգերի լիգայի առաջիկա խաղերին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ հանդիպումներին: Թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են և այսօր մասնակցեցին առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին:

Առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ: