Դոլարի փոխարժեքը կայուն է


Դոլարի փոխարժեքը կայուն է
Հոկտեմբեր 9 18:09 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կազմել է 485.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.51 դրամ (նվազել է 1.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.68 դրամ (նվազել է 1.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 226.01 դրամ, ոսկի՝ 18,546.02 դրամ, պլատին՝ 12,718.7 դրամ: