Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը ժամանեց հայրենիք․ (տեսանյութ)


Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը ժամանեց հայրենիք․ (տեսանյութ)
Հոկտեմբեր 9 13:36 2018

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը հաղթանակ տարավ աֆրիկացի բռնցքամարտիկի նկատմամբ և նվաճեց «WPBF» վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այսօր արդեն ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին նրա մարզիչը, ընկերներն ու հայրենակիցները։ Լրագրողների հետ զրույցում Ռաֆայել Սիմոնյանը նշեց, որ շարունակելու է հանդես գալ հայկական դրոշի ներքո և բոլոր տեղերում ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը։ Նշենք, որ այս հաղթանակը հայկական բռնցքամարտի պատմության մեջ խոշորագույն հաղթանակներից է, և այս գոտին կարողացել են նվաճել նաև Վիկ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը։ Ռաֆայել Սիմոնյանն ասաց, որ պատրաստվում է առաջիկա մենամարտին, որի նպատակը տիտղոսը պահպանելն է։

Մանրամասները՝ տեսանյութում․