ՔՊ-ականը՝ Գեղարքունիքի մարզպետ. «Ժողովուրդ»


ՔՊ-ականը՝ Գեղարքունիքի մարզպետ. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 9 11:08 2018

«Ժողովուրդ»-ը գրում է, որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշ­տոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմա­վիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: 

«Չնայած այն հանգա­մանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայնիվ, մեր տե­ղեկություններով, մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը՝ Անդրեյ Ղուկասյանը: 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ բնապահպանության փոխնախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը, ով ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից է»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 09.10.18թ. համարում: