Քոչարյանի ընկեր­ներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխա­նությունը կչեզոքաց­նի վերջին ամիսներին ձևավորված դիմադրության շղթան. «Ժամանակ»


Քոչարյանի ընկեր­ներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխա­նությունը կչեզոքաց­նի վերջին ամիսներին ձևավորված դիմադրության շղթան. «Ժամանակ»
Հոկտեմբեր 9 10:47 2018

«Ժամանակ»-ը գրում է, որ առաջիկայում ՀՀ  իրավապահ մարմինների ուշադրու­թյան կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտո­նավարման շրջանում, այլ նաև նրանց մտերիմները:

«Այս մար­դիկ դիտարկվում են հակահե­ղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետև իրենց կուտակած կարողության պաշտպանությունը և բազմա­պատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տա­պալման պայմաններում: 

Նրան­ցից մեկը «Մոսկվա» կինոթատ­րոնի և «Պարադիզ» ընկերու­թյան սեփականատեր Մարտին Ադոյանն է, ով Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապա­տի ներկայացուցիչն է:

Մայրապետյանին և նրա մերձավորնե­րին ու Քոչարյանի մյուս ընկեր­ներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխա­նությունը փորձելու է չեզոքաց­նել դիմադրության այն շղթան, որը ձևավորվում էր վերջին ամիսներին և շաբաթներին»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 09.10.18թ. համարում:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո